Պեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասին
ՄիջազգայինՌուսաստանը շահագրգռված է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում, դա ոչ մեկին չպետք է վախեցնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Մենք հավատարիմ ենք մնում մեր հարևանի`ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մեր շահերին, ըստ էության, բոլոր ոլորտներում, և դա ոչ մեկին չպետք է վախեցնի և անհանգստացնի, դա և՛ ԿԺԴՀ-ի, և՛ Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները՝ լինելով հարևան պետություններ», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման և ռազմական տեխնոլոգիաների հարցում Ռուսաստանի ենթադրյալ օգնության մասին հարցին։
Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել առավոտյան ժամը 7:11-ին (Մոսկվայի ժամանակով 01:11-ին): Այն ընկել է 8.37-ին (Մոսկվայի ժամանակով 2.37-ին) Հոկայդո նահանգի Օկուշիրի կղզու մոտ՝ բացառիկ տնտեսական գոտուց դուրս։