Ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Իրավական«Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը։
Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձեւակերպումներ եւ հիմա այդ ընթացքում եմ։
Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով։ Մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուցս հետո կհայտնեմ լրացուցիչ ու հնարավորին սպառիչ տեղեկություններ», - նշել է փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ։