Կուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Մերիլին Մոնրոյի ուրվականը թափառում է հոլիվուդյան հյուրանոցում Ադրբեջանցի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ դեսպանի կյանքի նկատմամբ Իմ կյանքի, գուցե գունատ և երևակայեք հուզաթաթավ օրերից մեկն էր այսօր Ինչպես են կատուները օգնում տարբեր հիվանդությունների դեպքում Սերկևիլի օգտակար հատկությունները Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը Էդուարդ Սպերցյանի շքեղ գոլը տուգանայինից (տեսանյութ) Ցավոտ դաշտանից մինչեւ «տաբու» թեմաներ. Զրույց «Աստղիկ» բկ-ի մանկական գինեկոլոգի հետ

Հարված թիկունքի՞ց, թե՞ մտավոր սեփականության յուրացում «Առաքելություն Հայաստան» հկ-ի կողմից

Տեսանյութեր

Օրեր առաջ «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի  կողմից տեղի է ունեցել «Միասին» հկ-ի մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, ինչի՞ մասին է խոսքը եւ ի՞նչ գործընթաց է հաջորդել պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաեւ «Միասին» հկ-ի կատարած  ահռելի աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին «Իրավունք ՏՎ»-ի տաղավարում զրուցել ենք «Միասին» կրթամշակությանին, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ի նախագահ ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆԻ եւ  հկ-ի անդամ» «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբարի համակարգող ՍԻՐՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ՀԵՏ:

Նկատենք, որ  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի սոցիալական աշխատողը ժամանակին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում իր գովեստի խոսքերն ու շնորհակալությունն է հայտնել «Միասին» հկ-ին եւ հույս հայտնել հետագա համագործակցության համար։ 

-Պարոն Չիչյան, ե՞րբ է հիմնադրվել «ՄԻԱՍԻՆ» հասարակական կազմակերպությունը և հակիրճ ներկայացրեք «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնական գործունեության թիրախային խմբերը:

- «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ ուշադրության կենտրոնում գյուղական կյանքի աշխուժացումն է, հասարակության խոցելի խմբերը՝ հաշմանդամներ, տարեցներ, Արցախից տեղահանված, Արցախյան պատերազմներից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքներ և այլք:

«Միասին» ՀԿ-ի նպատակն է համահայկական հարթակներից մեկը դառնալով՝ նպաստել ազգային ներուժի ու ջանքերի միավորմանը, կրթամշակութային, սոցիալական, հոգևոր առկա խնդիրների լուծմանը՝ Հայաստանի բնակչության, արցախահայության և սփյուռքահայերի տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի շրջանում, կյանքի ամենատարբեր ոլորտներում: Վերջինիս տեսլականներից է՝ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Մեր կազմակերպությունը գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրել է զգալի աշխատանք՝ կյանքի կոչելով սոցիալական, կրթամշակութային, բարեգործական շուրջ երկու տասնյակ ծրագրեր ու նախագծեր, որոնք մեծ արձագանք են գտել Հայաստանում և Սփյուռքում,հանրության շրջանում արժանացել հավանության:

Մեր մասշտաբային ծրագրերից էր 2023 թվականին Հայաստանից և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը՝ ուղղված տարեցների հիմնախնդիրների բարձրացմանը և երիտասարդ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

 

- Օրեր առաջ «Միասին» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից տեղի է ունեցել «Միասին» ՀԿ-իմտավոր սեփականության յուրացում ուգրագողություն, մանրամասնեք խնդրեմ ինչի՞մասին է խոսքը:

 

- Ինչպես նշեցի, «Միասին» ՀԿ-ն 2023 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացրեց սոցիալապես անապահով, միայնակ ապրող տարեցների համար (այդ թվում՝ Արցախից տեղահանված) իր բովանդակությամբ և ձևաչափով աննախադեպ, Հայաստանում և Սփյուռքում մեծ հնչեղություն ստացած «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական անվճար ճամբարը: Նպատակը մեկն էրհասարակության ուշադրությունը բևեռել տարեցներիհիմնախնդիրներին, նրանց մի քանի օրով կտրելառօրյա հոգսերից ու ապրումներից, ցուցաբերելսոցիալ-հոգեբանական աջակցություն` կազմակերպելով օգտակար և հետաքրքիր ժամանց, կրթամշակութային, սոցիալական, հոգեբանականզանազան միջոցառումներ և հանդիպումներ, հոգևորզրույցներ:

2023 թվականին ծրագիրն իրականություն դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրում հիմնականում ընդգրկվել են «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի երևանյան և համայնքային կենտրոնների շահառուները, ինչպես նաև «Միասին»-ի կողմից ընտրված շահառուներ Էջմիածին և Երևան քաղաքներից:

2024 թվականին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, նկատի առնելով իրենց շահառուների գոհունակությունն ու ծրագրից ստացած տպավորությունները, մեզ առաջարկեց ծրագիրն իրականացնել համատեղ ուժերով 4 փուլնախատեսված էր իրականացնել ամռանը, 2-ը՝աշնանը։ Նախանշվում էր նաև ծրագիրը համատեղ իրականացնել տարվա բոլոր ամիսներին:

Ամառային ճամբարի 4 փուլն իրականություն դարձավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնակցեց ընդհանուր առմամբ 111 շահառու: 

«Միասին» ՀԿ-ն, որը համարվում է նշյալ ծրագրի իրավատերը, սոցիալական ցանցերից պատահաբար տեղեկանում է, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ Ծաղկաձորում 2 փուլով իրականացնում է աշնանային հնգօրյա ճամբար՝ իրենց շահառու տարեցների համար:

Բնականաբար, շատ հասկանալի պատճառներով, այն չի կրում «Ոսկե սերունդ» անվանումը (ծրագիր, որի հեղինակային իրավունքները, որպես մտավոր սեփականություն, ի պահ են տրված «Հայհեղինակ» ՀԿ-ին):

Երբ հիշյալ կազմակերպությունից պահանջեցինք ներկայացնել ծրագիր-ժամանակացույցը՝ մեզ համար պարզ դարձավ, որ այն իր գաղափարական, նպատակային, բովանդակային շեշտադրումներով «Միասին» ՀԿ-ի «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի կրկնօրինակումն է (կառուցվածքային գրեթե աննշան փոփոխություններով)։

 

 

- Ի՞նչ գործընթաց է հաջորդել Ձերհայտարարությանը:

- Թե գործընթացներն ինչ փուլ կթևակոխեն, կարծում ենք՝ կապված է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի արձագանքից: Մեր նպատակը ստեղծված իրավիճակին արդարացի, ազնիվ լուծում տալն է և առանց միմյանց նվազ հոգս պատճառելով՝ վերականգնել մեր կազմակերպության ոտնահարված իրավունքները:

Առհասարակ, կարծում ենք, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից նման արարքն ո՛չ միայն հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է, մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, այլև գործընկերային էթիկայի ու հարաբերությունների նսեմացում:

Մենք հարգում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ ձևավորած համագործակցությունը,միասին իրականացրած ահռելի աշխատանքը,ներդրած ժամանակն ու ռեսուրսները՝ ծրագրի բարեհաջող կատարման համար և նույն վերաբերմունքն էլ ակնկալում էինք նրանցից:«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, սակայն, նախընտրեց գործել «միայնակ»՝ անտեսելով բոլոր պայմանավորվածություններն ու գործընկերային նորմերը՝ «Միասին» ՀԿ-ինհասցնելով բարոյական և իրավական վնաս:

Այս հանգրվանում հորդորում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին՝ դադարեցնել հետայսու ծրագրի իրականացումը: Մենք միշտ բաց ենք եղել քննարկումների առջև և հիմա էլ բաց ենքառողջ բանակցությունների՝ ստեղծված իրավիճակին ճիշտ հանգուցալուծում տալու համար։

Առավել մանրամասն առաջարկվող տեսանյութում

 





Կուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Մերիլին Մոնրոյի ուրվականը թափառում է հոլիվուդյան հյուրանոցումԱդրբեջանցի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ դեսպանի կյանքի նկատմամբԻմ կյանքի, գուցե գունատ և երևակայեք հուզաթաթավ օրերից մեկն էր այսօրԻնչպես են կատուները օգնում տարբեր հիվանդությունների դեպքումՍերկևիլի օգտակար հատկություններըՄիխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըԷդուարդ Սպերցյանի շքեղ գոլը տուգանայինից (տեսանյութ)Ցավոտ դաշտանից մինչեւ «տաբու» թեմաներ. Զրույց «Աստղիկ» բկ-ի մանկական գինեկոլոգի հետՀամացանցը ծաղրում է ԱվինյանինՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի եղբայրը. հոգեհանգիստը՝ վաղըԱրման Հովհաննիսյանի նոր հրապարակումը`աղջիկների հետ.որքան են մեծացել նրանքԵրբ, «Լոկոմոտիվը» մերժեց «Վերդերի» և «Սևիլիայի» առաջարկները, ես ոչ մի բառ չասացի. Տիկնիզյան6 օգտակար մթերք աշնան համար«Ռեալի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըԻ՞նչ գույներով զարդարել 2025 թվականի տոնածառը (Photo)2018-2019 թ֊ին խոստանում էին, որ բուհերի կառավարման խորհուրդներում չպիտի լինեն քաղաքական կուսակցության կամ պաշտոններ զբաղեցնող անձինքԱդրբեջանի հետ երկաթգծերի վերագործարկման համար շինարարություն չկա, կան քննարկումներ. ՍանոսյանԵս ներողություն եմ խնդրում երևանցիներից այս դժվարությունների համար․ Ավինյան (տեսանյութ)Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Փաշինյան–Ալիև կազանյան հանդիպումից (տեսանյութ)Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ինՔիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը, որը նա աճուրդում գնել է 200 հազար դոլարովԱրցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցումՀետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած Վարդան ԱլեքսանյանըԱդրբեջանը սահմանափակումներ է մտցրել ԵՄ մի շարք երկրներից մթերքների ներմուծման նկատմամբՄոլդովան ընտրեց պատերազմը` Ռուսաստանի դեմ. Աղվան ՊողոսյանԻրանը կարող է ավելի հզոր զենք օգտագործել Իսրայելի վրա հարձակվելու համար. The Wall Street JournalՎրաստանի նախագահը բացահայտ ծավալապաշտական հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ․ քաղաքագետԳյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է․ Սիմոնյան«ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ, ԿԳԱՆ ԻՆՁ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»․ դա եղավ նրա վերջին խոսքն ու շունչըՊուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերըՄոսկվայում ձյան ու մերկասառույցի պատճառով երթևեկությունը որոշ փողոցներում անհնարին է դարձելԻնչ եղանակ կլինի առաջիկա օրերինՋազը և դասականը՝ նոր շնչով. Դենիս Մացուևը՝ երկու համերգներով ԵրևանումՀայտարարություն. 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծԻնչո՞ւ էր ՊԵԿ-ը շտապում վերանորոգել Մարգարայի մաքսակետը (տեսանյութ)Եթե, իմանայի ինչ է կատարվում Թուրքիայում չէի գա այստեղ. Մոուրինյո91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի ՋոնսըԵրևանի քաղաքապետարանը նոր 171 ավտոբուսների համար վարորդներ է փնտրում«Փոքրիկ գործ ունեմ»․ Ալեն Սիմոնյանը Տիգրան Ավինյանին ԱԺ դահլիճից ուղեկցեց իր աշխատասենյակԿարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներինԱյսօր Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցելԲագրատ Սրբազանը վերադարձել է ՀայաստանԻրանը պլանավորում է ավելի հզոր զենք օգտագործել Իսրայելին հարվածելու համար. WSJ140 միլիոն ռուբլի. ՌԴ-ում կաշառքի համար ձերբակալվել է «Ռոսգվարդիա»-ի լոգիստիկայի պետի տեղակալըԱնհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն, որն այդպես էլ չի լինի․ ավագանու անդամ1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ. ՆԳՆ ոստիկանություն Ինչպես չվերածվել անասունի և շակալի․ Էդուարդ ՇարմազանովՈվքե՞ր տրանսպորտից օգտվելիս կունենան զեղչային համակարգ․ Ավինյանը փակագծեր բացեց (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top