Ցեղասպանությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ԹեմաՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում ԱԳՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Պատմության ողբերգական անցքերը, ցեղասպանությունն ուսումնասիրելը և թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը ԱԳ նախարարության թիվ մեկ օրակագ չէ»,- ասաց Արարատ Միրզոյանը։