Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
ՄիջազգայինԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն:
«Մեր երկխոսությունը նախ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություններ և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները:
Մեր գնահատմամբ կառուցողական չէ, երբ Թուրքիան մեր հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի հետ»,- ասաց նա:
Նա հավելեց, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը դա ՀՀ շուրջ խաղաղության կայունության ապահովումն է և հարևանների հետ զարգացումը: