ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի հետ
ՀասարակությունՀոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը:
ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։
Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է ՌՈ տարածքային մի շարք ստորաբաժանումներում, տվել հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև զորամասերում իրավակարգի ամրապնդման ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի նմանաբնույթ այցերը զորամասեր կրում են մշտական բնույթ։