Ուկրաինական ռեսուրսները խոսում են Կուրախովկայի ողջ ճակատի փլուզման մասին (Քարտեզ)
ՄիջազգայինԿուրախովյի հարավային թեւում ռուսական ակտիվ հարձակումը շարունակվում է:
Երեկ օրվա երկրորդ կեսին դեպի հյուսիս հարձակման տեմպը դադարեց` հետ մնացող Նովոուկրաինկայի հատվածում առաջացած «գրպանները» մաքրելու համար: Բավականին մեծ տարածք մաքրված է, ճակատային գիծն էլ հարթված, եւ ռուսական ուժերն արդեն հաջորդ բնակավայրի` Մաքսիմովկա մատույցներում է` սկսելով այդ բնակավայրի գրոհը:
Իսկ դեպի մի փոքր արեւմուտք ռուսական ուժերն արդեն հարվածում են դեպի Ռազլիվ` հարավային թեւից Կուրախովկայի շրջապատումն ավարտելու համար:
Ավելի արեւելք` Բոգոյավլենկայից հյուսիս գտնվող Տրուդովոյեի համար պայքարը երեկ չավարտվեց։ Բայց փորձագետները կարծում են, որ այդ բնակավայրի հարցը եւս այսօր կլուծվի:
Ուկրաինական ռեսուրսները միաբերան խոսում են Կուրախովկայի ողջ ճակատի փլուզման մասին, այդ թվում, որ ուկրաինական ուժերը կարող են արագորեն փորձել լքել ողջ գոտին` շրջապատումից խուսափելու համար: