Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 7-րդ մեդալն են նվաճել։
Կարեն Մարգարյանը (81 կգ) Մ23 տարեկանների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա գրանցել է երկամարտի 333 կգ (150+183) արդյունք։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։
Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ) և Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել է արծաթե մեդալի։