Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ
ՍպորտՍլովակիայի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթեց «Սկալիցային»։
Տիգրան Բարսեղյանն առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դավիդ Ստրելեցին, իսկ 60-րդ ինքը դարձավ գոլի հեղինակ։
«Սլովանը» միավորների քանակը հասցրել է 28-ի և երկրորդ տեղում է, «Սկալիցան» 9 միավորով նախավերջինն է` 11-րդը։