ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ԱրմԼուր»ի հետ զրույցում հաստատել է, որ օրեր առաջ վթարի ենթարկված և մահացած Էլեն Իսրայելյանի հետ ավտոմեքենայում եղած երիտասարդը իր բարեկամն է: Արսենը Հակոբ Ասլանյանի կնոջ եղբոր տղան, ով հիմա հիվանդանոցում է։

Պատգամավորը նշել է, որ տվյալ ավտոմեքենան իր կնոջ եղբոր տղայինն է եղել, վստահել է Էլենին, Էլենն էլ սխալ է վարել։

«Էստեղ մի ուրիշ բան է կատարվել, որն ինձ շատ է վրդովվեցրել։Ինձ լուրեր են հասել, որ  տղայի՝ Արսենի, անունով մի քանի բանկային քարտեր են եղել, որոնք մեքենայից անհետացել են, հետո այդ քարտերից բավականին մեծ գումարներ են տարել:Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, ես անձամբ խոսել եմ քննիչի հետ, ասում է, որ նման բան հնարավոր չէ: Բայց փաստը մնում է փաստ` գումարները չկան»,- ասել է Ասլանյանը`չցանկանալով նշել քարտերից դուրս բերված գումարի չափը:

Նյութի աղբյուր` https://starnews.am/8262199/?fbclid=IwY2xjawGPKmRleHRuA2FlbQIxMQABHXj2FwV83uJVIjBoHJQp20zf3edvfQkY6i3_HLVNgdeaKuJLUiCRF6LFqQ_aem_XTX-E9SQFSQ3GvHFQG88BA