Անդրանիկ Քոչարյանի գլխին է՞լ են «սեւ ամպեր կուտակվում
ՆերքաղաքականԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դեմ կարգապահական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին տեղեկությունը հաստատեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
«Այս թեմայով ավելացնելու բան չունենք։ Մենք ասել ենք, որ այս հարցերը պետք է քննարկվեն՝ կուսակցության կանոնադրության համաձայն, կուսակցության վարչությունում։ Դրանից դուրս այլ մեկնաբանություններն իրականությունից դուրս են», - նշեց նա:
Անդրադառնալով լուրերին, թե Ա. Քոչարյանին պատրաստվում են պաշտոնից զրկել, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ նման հարց օրակարգում չկա, նրանից դժգոհություններ գոյություն չունեն։