Առնետավազք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԲԱՅԴԵՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՂԱԺԱՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վռազողի մամայի տղեն երկրորդ անգամ նախագահ չի դառնում։
**
ԱՌՆԵՏԱՎԱԶՔ
(ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական փորձագետների` վերոնշյալ անձնավորության Ուկրաինայից ճողոպրելը եւս մեկ անգամ փաստում է Ռուսաստանի մոտալուտ հաղթանակի մասին։
**
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՖԻՖԱ-ից հայտնում են, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարգեւատրվել է տուֆի գնդակով։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ` ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԱԺ - ՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արդար դատ է, չէ որ վարչապետ ես դուն, Հայաստանում տեր ու զորավոր ես դուն։
**
«ՀԱՌԱՉԱՆՔ»
Բացեցին, տեսան գրած զակոնում, որ Աղազարյանը Սիբիր է գնում:
**
ՍԿԶԲԻՑ ԶԱԿՈՒՍԿԻ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԳԱՐԵՋՈՒՐ
(ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ 14 ԱՆԴԱՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բալասանյան դաշինքը կապույտ եզրաշերտով սկուտեղով Գյումրի քաղաքը հանձնեց ՔՊ-ին, իսկ գարեջուրը կհանձնի առաջիկայում:
**
ՆԻԿՈԼԻ ՔԱՋՆԱԶԱՐԱԿԱՆ ՄՏՔԵՐԻՑ
«Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե», ստուգելու եմ, հա՜…
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
**
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ
(ԱԺ-ՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
2025 թվականի բյուջեն ուտելու համար Նիկոլը ինչքան հեծանիվ պտի քշի, որ կարանա մարսի:
**
ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Առանց թատրոն «Գոյ» թատրոնի դերասանները չեն կարողանում գոյատեւել: