Նիկոլի ինքնախոստովանությունը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ
(ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայաստանի ընդդիմությունից հայտնում են, որ եթե Վրաստանի ընդդիմությունը մանդատները չվերցնի, ապա իրենք վերցնեն։
**
ԱՎԱՐԱՌՈՒՆ
(ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԲԱՆԱԿԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային հանձնաժողովից հայտնում են, որ Սասուն Միքայելյանի դիզած անսահման կարողությունը նախկինների թալանի մասից չէ, այլ նրա ապուպապն է այն ձեռք բերել մոնղոլ-թաթարների արշավանքի ժամանակ։
**
ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
(ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՄԵՏ ԻՇԽՈՂ ՈՒԺԻՆ 90%- Ի ՉԱՓՈՎ ՁԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` վրացահայերի մոտ, ամենայն հավանականությամբ, գործել է հայի հետին խելքի սինդրոմը։
**
ԳՈՂ` ՍԻՐՏԸ ԴՈՂ
Մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել հոկտեմբերի 27-ը, վերջերս էլ ԱԱԾ-ն մի խումբ բացահայտեց:
Անդրանիկ Քոչարյան։
**
ՎՐԱՍՏԱՆԸ ՎԿԱ
(ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽ ՉԷՐ, ՖՈՐՊՈՍՏ ԷՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ գենդերիստի, եթե ֆորպոստի ժամանակ հայերը իրենց լիարժեք տղամարդ էին զգում Ռուսաստանում, ապա Սասունի «անկախ» վիլայեթում թուրքերն են իրենց լիարժեք զգալու Հայաստանում։
***
ՆԻԿՈԼԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(«ԿԱՐԵԼԻ Է ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿԱԼՈՐԻԱՆԵՐ ԾԱԽՍԵԼ, ԲԱՅՑ ԶՐՈ ԱՐԴՅՈՒՆՔ ՍՏԵՂԾԵԼ.ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏԱՌԱՊԱՆՔ Է, ԹԵ՞ ՎԱՅԵԼՔ» ՆԻԿՈԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հեծանիվ քշելով` հազարավոր կալորիաներ եմ ծախսում, բայց զրո արդյունք: Երկու այդքան էլ ուտում եմ, երկիրը զարգացնելու ժամանակ էլ չի մնում: