Վրացական երազանքը և հայկական հալլյուցինացիաները
ԹեմաՎրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։
1. Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։
Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։
2. Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմությունը պիտի լավ սերտի։