Իսրայելի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին
ՄիջազգայինԻսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ երկիրը կներկայացնի այս տարի Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին։
Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ նա ասել է, որ կլիմայի փոփոխության հարցը շատ կարևոր է։ Բացի այդ, անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը, որն էլ ավելի արդիական է դառնում Իսրայելի համար ստեղծված իրավիճակում։