Երևանում կին և տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՔրեականSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ձախ դաստակի 4-րդ մատի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, որից րոպեներ հետո էլ «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչներ 34-ամյա Գայանե Գ․-ն է և 43-ամյա Կարեն Հ․-ն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։