Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին․ հարց՝ Հարությունյանին
Թեմա«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին։
Հարցին, թե արդյոք նախապայման է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետև «ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում»։