Քննիչը որոշել է՝ Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասով վարույթ չի նախաձեռնվի. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)
ԻրավականՈչ, ինձ երբեք չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուց իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Ինձ նման միջնորդություններով չեն դիմել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչու սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել՝ Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն կարող առանց հաղորդման վարույթ նախձեռնել. «Քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք: Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ»:
Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում զանգովի արդարադատություն չկա: