ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում ծեծկռտուքի վերաբերյալ
ՔրեականFastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ: հայտնել է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հոկտեմբերի 29-ին կայացած նիստում հարուցել է կարգապահական վարույթներ:
Ավելի վաղ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ մրցակցի երկրորդ մարզիչն իրեն հարվածել է։