Փաշինյանի աշխատակազմի բյուջեն 2025-ին կկազմի ավելի քան 24 միլիարդ դրամ
ՏնտեսությունՀայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 32 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Փաշինյանի աշխատակազմի բյուջեն 2025-ին կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։
«Ընդ որում, ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավել է, քան 2024 թվականին»,-ասաց նախարարը։