«Լոկոմոտիվը» չի պատրաստվում բաժանվել թիմի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանից, և նրա հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.
«Մենք չենք նախատեսում բաժանվել Նաիր Տիկնիզյանից: Վերջին շրջանում մամուլում հայտնված բոլոր տեղեկություններն այս թեմայի շուրջ չեն համապատասխանում իրականությանը: Տիկնիզյանն առանցքային դեր է խաղում «Լոկոմոտիվում», ինչում մենք բոլորս համոզվեցինք բառացիորեն երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգում. ըստ վիճակագրական տվյալների՝ Նաիրը մի շարք ցուցանիշներով լավագույնն էր: Մենք նման լուրերը համարում ենք մեր թիմի կայունությունը խարխլելու հերթական փորձ՝ ընթացիկ մրցաշրջանում նրա փայլուն ելույթների ֆոնին», — «Матч ТВ»-ին է ասել մոսկովյան ակումբի մամուլի ծառայության ղեկավար Արտյոմ Զագումյոնովը: