«Հրապարակ». Կա՛մ ստում է, կա՛մ կոռուպցիա կա. Հաղորդումը ներկայացրել է Հովիկ Աղազարյանի մտերիմը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարություններով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ քննչականի ղեկավարի եւ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն 2 անգամ դիմել են Աղազարյանի որդու քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- ասել էր Քյարամյանը։
Ուշագրավ է, որ իրավապահ մարմինները սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, լսումներից մոտ 15 օր անց վարույթը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված դիմումի հիման վրա: Իսկ հաղորդումը ներկայացրել է փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը, մեր տեղեկություններով, շատ մտերիմ է Հովիկ Աղազարյանի հետ` նրա համակուրսեցին է եղել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում