Ռուսները գրավել են Յասնայա Պոլյանան` շարունակելով Կուրախովոյի ճակատի շրջապատման օպերացիան. Ուկրաինական ռազմական աղբյուր (Քարտեզ)
ՄիջազգայինՈւգլեդարի ուղղությամբ ռուսական զորքերը գրավել են Կուրախովոյից հարավ-արևմուտք գտնվող Յասնայա Պոլյանան, հաստատում է ուկրաինական զինված ուժերի զինծառայողը՝ «Մուչնոյ» ազդականչով։
Նա գրում է նաեւ, որ հարեւան Նովուկրաինկայում Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է մնացել գյուղի միայն հյուսիսային հատվածը (այս պահին այն եւս ռուսները գրավել են)։
Բացի այդ, «Մուչնոյը» հայտնում է Բոգոյավլենկայից դեպի արևմուտք ռուսական բանակի առաջխաղացման մասին՝ նրա կարծիքով՝ Նովուկրաինկայում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների շրջափակման սպառնալիք է ստեղծվել։ Այստեղ էլ է ուկրաինական զինվորականը միանգամայն ճիշտ: Այս պահին Յասնայա Պոլյանայից դեպի Մաքսիմովկա շարժ կա (Քարտեզում), եւ այս բնակավայրը գրավելու դեպքում ավելի հարավ` Նովուկրաինկայի հատվածում գտնվող ուկրաինական ուժերը կհայտնվեն կաթսայում:
Այս պահին ռուսների հիմնական խնդիրը Յասնայա Պոլյանա-Նովուկրաինկայ-Բագոյավլենկա գիծի հարթեցումն է` թեւային հարվածներ թույլ չտակու համար, որպեսզի կարողանան շարունակել հարձակումը դեպի Բոգատիր-Կոնստանտինոպոլիս` Կուրախովոյի ողջ ռազմա-ակատը հարավից շրջապատելու համար: Այդ ուղղությամբ, հիշեցնենք, ռուսները հարձակվում են նաեւ հյուսիսից` Սելիդովոյի գոտուց: Պոլյանա-Նովուկրաինկայ-Բագոյավլենկա գիծ դեպի հյուսիս հիմնականում հարթ գոտի է, առանց բնակավայրերի եւ ուկրաինական կառուցված ամուր պաշտպանական գծերի: Ռուսական ուժերին մնում է անցնել 10 կմ-ից էլ պակաս տարածք: