Ռուսաստանը մտահոգված է, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»․ Պեսկով
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, մեկնաբանելով Վրաստանում կայացած ընտրության արդյունքները, միջազգային հարաբերությունների համար անթույլատրելի հայտարարություններ են անում, ընդհուպ՝ վերջնագրեր:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է այն «վերջնագրային պահանջներով», որոնք Արևմուտքը Վրաստանին է ներկայացնում խորհրդարանի ընտրությունից հետո:
«Մենք չենք միջամտում, բայց մենք մտահոգված ենք, որ ԵՄ երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի պաշտոնական ղեկավարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: