Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին Փոխարժեքն՝ այսօր «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո) Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Իսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո) «Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» է Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է

Բրիժիդ Բարդո.20-րդ դարի գեղեցկուհիներից մեկը

Հասարակություն

Բրիժիդ Բարդոն ծնվել է 1934 թվականին, Փարիզում։ Սովորել է կատակերգության ու պարարվեստի ուսումնարանում։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը»  և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ։ Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ, ռեժիսորներ Կլոդ Օտան-Լարայի «Դժբախտության դեպքում», Քրիստիան Ժակի «Բաբետան գնում է պատերազմ», Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները, «Սանձը վզին» և «Զինվորի հանգիստը», Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը», Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները», Յոևրի Մալլի «Անձնական կյանք»  և «Վիվա Մարիա», Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը», Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը», Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան», Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը», Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» և այլ կինոնկարներում։

1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։

1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, Նյունասեռականության և միջռասայական ամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։

Նա առաջինն էր, որ Կաննի լողափին, երբ հայտնվեց բիկինիով՝ նորաձևության մեջ ազդարարելով մի նոր հեղափոխություն: Հետո արդեն դառնալու էր Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկի` Մարիաննայի արձանի նախատիպը: Կին, որին բնությունը չէր շնորհել դիմագծերի համաչափություն, բայց դա չխանգարեց, որ նա դառնար 20-րդ դարի գեղեցկուհիներից մեկը, ում երկրպագում էին բիթլները, 15-ամյա Բոբ Դիլանն իր առաջին երգը նրան էր նվիրելու:

Բրիջիտը միշտ ստիպված էր ապացուցել, որ բացի գեղեցիկ լինելուց, նաև տաղանդավոր է:

Բրիջիտն իր դեմքի անհամաչափությունը փորձում էր քաղարկել գեղեցիկ կազմվածքով. ժամերով քայլում էր` գլխին ջրով լի բաժակ դրած: Նրա հույսերը դասական պարի հետ էին կապված, երբ հանկարծ առաջարկ ստացավ: Առաջարկը պարի հետ կապ չուներ: Բրիջիտին առաջարկում էին լուսանկարվել «Ժարդեն դե մոդ ժունյոր» ամսագրի համար: Բրիջիտն ընդամենը 14 տարեկան էր: Հաջորդ առաջարկն էլ չուշացավ՝ այս անգամ արդեն Բրիջիտը հայտնվելու էր աշխարհահռչակ «ELLE» ամսագրի շապիկին:

Առաջարկը կար, մնում էր ծնողներին համոզել: Համոզեց: 1950թ. մայիսի 8-ին 16-ամյա ֆրանսուհին «ELLE» ամսագրի շապիկին էր:

Հայտնի ամսագրի շապիկին հայտնված աղջիկը հետաքրքրեց ռեժիսոր Մարկ Ալլեգրեին ու ֆիլմում նկարահանվելու առաջարկով  Բրիջիտից հանդիպում խնդրեց: Կրկին ընտանեկան ժողով և երկար քննարկումներ …

Ի վերջո, Բրիջիտը գնաց կինոփորձերին: Եվ չնայած այդ ֆիլմն այդպես էլ չնկարվեց, բայց այն ճակատագրական դարձավ Բրիջիտի համար: Այդ փորձերի ժամանակ էր, որ նա ծանոթացավ Մարկ Ալլեգրեի ընկերոջ` Ռոժե Վադիմի հետ, ով 3  տարի անց պիտի  դառնար Բրիջիտի ամուսինը:

Ռոժե Վադիմը այդ ժամանակ դեռ ռեժիսորի օգնական էր: 22 տարեկան երիտասարդին հիացրել էր 16-ամյա Բրիջիտի լուսանկարը  Elle-ի շապիկին: Սիրո խոստովանությունը չուշացավ, ընտանեկան ժողովը՝ ևս: Ծնողները դեմ էին այդ հարաբերություններին. Ռոժեն վարձով էր ապրում, իսկ աղջիկը թողել էր ուսումը: Ավելին, երբ ծնողները փորձեցին աղջկան ուղարկել Անգլիա` սովորելու, նա ինքնասպանության փորձ արեց: Արդյունքում` կողմերը եկան փոխզիջման ու փոխհամաձայնության՝  Բրիջիտը չի գնա Անգլիա,  բայց կամուսնանա Վադիմի հետ միայն 18 տարեկան դառնալուց հետո:1952թ. դեկտեմբերի 21-ին զույգը պսակադրվեց: Վարձով ապրող տղային ու դեռ անփորձ աղջկան Բրիջիտի ծնողները բնակարան նվիրեցին: Այդ տարին Բրիջիտի համար բեկումնային էր: Նա նաև առաջին անգամ նկարահանվել էր ֆիլմում՝ «Նորմանդական անդունդ»: Հետո էլի եղավ մի քանի ֆիլմ ու ոչ մեծ դերեր: Դերերը գնահատվեցին չհաջողված:Բրիջիտը գտավ մենեջերին, բայց աստղային ժամը դեռ կար: Այդ ընթացքում էլ Ռոժե  Վադիմը աշխատում էր իր առաջին ռեժիսորական ֆիլմի սցենարի վրա, որը դառնալու էր 1960-ականների սեքսուալ հեղափոխության ու Բարդոյի  աստղային ուղու սկիզբը:

Բրիջիտի սիրավեպերը երկար չէին տևում: Ամեն մի նոր ֆիլմ մի նոր սիրավեպ էր բերում: Հաջորդը «Բաբետտան գնում է պատերազմ» ֆիլմն էր, սիրեցյալը՝  Ժակ Շարյեն, ամուսնության պատճառը՝ Բրիջիտի հղի լինելըԱյդպես, 1960թ. Բրիջիտն ամուսնանում է Շարյեյի հետ և ծնվում է որդին` Նիկոլյան: Ամուսնությունն էլ չնպաստեց, որ միությունը երկար տևի, փոքրիկ տղայի դաստիարակությամբ էլ հայրական կողմի տատիկ-պապիկն էին զբաղվում:Այս միությունն էլ երկար չտևեց, իսկ Նիկոլյայի դաստիարակությունը Բրիջիտը վստահեց ամուսնու ծնողներին: Հերթական դերը հերթական սիրավեպն էր ծնում, չուշացավ նաև երրորդ ամուսնությունը՝ 1966-ին նա ամուսնացավ գերմանացի միլիոնատեր Հյունթեր Սաքսի հետ:Նույնիսկ միլիոնները չերկարացրեցին ամուսնության տևողությունը: 3 տարի անց այն ևս ավարտվեց: Իսկ բաժանուման պատճառը մեկ այլ տղամարդ էր՝  հայտնի պոետ և երգիչ Սերժ Գենսբուրը, ում տգեղության համար Քվազիմոդո էին կոչում: 1992թ. 58-ամյա  Բրիջիդ Բարդոն ամուսնալուծվեց իր վերջին` չորրորդ ամուսնուց` Բերնար դը Օրմելից:Առաջին  անգամ  ֆրանսիացի կինոքննադատները միաձայն ընդունեցին Բարդոյի խաղը. դերասանուհին հասել էր ողբերգության գագաթնակետին: Գագաթը պիտի դառնար նաև Բրիջիտի համար կինոաշխարհի վերջակետը: Նրա հերոսուհուն սկսեցին համեմատել հենց իր հետ, թերթերը գրում էին նրա ինտիմ կյանքի մասին, գաղտնալսվում էին դերասանուհու հեռախոսային խոսակցությունները: Բարդոն որոշեց թողնել կինոն … Բարդոն ընդամենը 39 տարեկան էր:

«Չկան իդեալական տղամարդիկ և իդալական կանայք, իսկ օրինակ՝ կենդանական աշխարհում ինձ համար իդեալական է արու դելֆինը: Նա հավատարիմ է, բարի ու  ընկերասեր: Հիմա ես հանգիստ ապրում եմ առանց տղամարդկանց: Իմ վիլլայում շուրջ 100  կենդանի կա` ոչխար, ձի, շուն, կատու, խոյեր, այծեր, նապաստակներ: Ես ձեզ հավատացնում եմ, նրանք բոլորը միասին վերցրած, ավելի քիչ անհանգստություն են պատճառում ինձ, քան մեկ տղամարդը»:  

1986թ. 52-ամյա Բարդոն բացում է կենդանիների պաշտպանության հիմնադրամը, իսկ իր 75-ամյակին Սոֆի Լորենին խնդրել էր  հրաժարվել մորթի կրելուց. նա  դա համարում էր ծննդյան ամենալավ նվերը:

Արդեն 90 տարեկան Բրիջիտն իր խաղաղ ծերությունն է ապրում Ֆրանսիայի հարավում գտնվող Սան-Տրոպեի Մադրագ վիլլայում` իր բազմաթիվ սիրելի չորքոտանիների հետ, հեռու աշխարհիկ կյանքից ու աղմուկից:

Չնայած տարիքին` Բարդոն շարունակում է մնալ նույն` բիկինով ազատամիտ կինը, ում ամենասիրելի հագուստը շարունակում է մնալ մերկությունը:

Մինչ օրս էլ նա հարյուրավոր սիրային նամակներ է ստանում:

«Մի՞թե դուք կարծում եք, թե գիշերը միայնակ անկողին մտնելիս ինձ մխիթարում է այն միտքը, 

թե աշխարհի կեսն ինձ է սիրում…  Իրականում աշխարհի կեսը ոչինչ է»:

Բրիջիտը մտածել է նաև իր հուղարկավորության մասին: Ընկերներին  խնդրել է, որ անպայման հնչի Մարիա Կալլասի կատարմամբ «Ռոմեո և Ջուլիետից» հատված:



Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top