Առանց պատճառի առաջացող կապտուկները կարող են վկայել վիտամին C-ի դեֆիցիտի մասին
ՀասարակությունԱմերիկացի գաստրոէնտերոլոգ Սաուրաբ Սեթհիի խոսքով՝ կապտուկների առաջացումը առանց մաշկի վրա էական ազդեցության կարող է լինել վիտամիններ C-ի եւ К1-ի անբավարարության հետեւանք։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail պարերականը։
Բժիշկը նշել է, որ C-ն (ասկորբինաթթու) կարեւոր դեր է խաղում ոչ միայն իմունային համակարգի ամրացման, այլեւ կոլագենի արտադրման համար, սպիտակուց, որն աջակցում է մաշկի, ոսկորների, մկանների եւ միավորող այլ հյուսվածքների կառուցվածքին։ Վիտամին C-ի անբավարարությունը թուլացնում է արյունատար անոթները, ինչը հանգեցնում է մարմնի վրա կապտուկների առաջացման։
Հայտնի է, որ վիտամին C-ի անբավարարության ամենածանր ձեւը ցինգան է։ Ցինգայի բնորոշ ախտանշաններն են լնդերի բորբոքային ախտահարումը, արնահոսությունը, մանր կետային եւ խոշոր արնազեղումները գերազանցապես ստորին վերջույթներում, ցավերը մկաններում եւ ոսկորներում, դեպրեսիվ վիճակը։
Սեթհին ավելացրել է, որ վիտամին C-ի պակասը կարող են լրացնել ցիտրուսները, տաքդեղը, բրոկոլին, անանասը, կիվին եւ կանաչիները։ Բայց այդ մթերքները պետք է օգտագործել խելամիտ չափաբաժիններով։ Ասկորբինաթթվի եւ կոլագենի ավելցուկը կարող են հանգեցնել երիկամներում քարերի առաջացման, գլխացավերի եւ հոգնածության։
Մարմնի կապտուկները կարող են վկայել վիտամին K1-ի անբավարարության մասին, որը կարեւոր է արյան մակարդելիության համար։ Այդ նյութի պակասը բարձրացնում է մազանոթների եւ այլ մանր անոթների պայթելու վտանգը, ինչը կարող է հանգեցնել ենթամաշկային արնահոսության։