Իլոն Մասկի ընկերությունը խնդիրներ է ստեղծել Իրանի գերագույն առաջնորդի ադրբեջաներեն օգտահաշվում
ՀասարակությունX հարթակում Khamenei.ir պորտալի ադրբեջանական ծառայության էջը ժամանակավորապես արգելափակվել է և մեկ օր անց վերականգնվել։
Հաշվի վերականգնումից հետո X ընկերության կողմից ջնջվել են նրա բոլոր բաժանորդները, հայտնում է IRNA-ն։
Շաբաթ երեկոյան X ընկերությունն արգելափակել է Այաթոլլահ Խամենեիի պաշտոնական ադրբեջանալեզու հաշիվը https://x.com/az_Khamenei հասցեով, որն ակտիվ էր գրեթե երկու տարի և այդ ընթացքում կարողացել է գրավել հազարավոր բաժանորդներ: Արգելափակումն իրականացվել է անհայտ պատճառներով, իսկ այն վերականգնելուց հետո բաժանորդների թիվը զրոյացվել է։
Khamenei.ir ինտերնետային պորտալի ադրբեջանական ծառայությունը՝ https://x.com/az_Khamenei, բացվել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհի ադրբեջանցի մուսուլմաններին հասանելի դարձնել Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ելույթներին ու մտքերին՝ ուղղակիորեն և առանց միջնորդների։ Ադրբեջանական ծառայությունը պարունակում է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են ելույթները, իսլամական գիտելիքները, ապրելակերպը և շարիաթի խնդիրները: