Կիբեռհանցագործների կիրառած ամենաբարդ ծրագրերը․ որո՞նք են դրանք
ՀասարակությունԿիբեռհանցագործների ամենաբարդ ծրագրերից կարելի է առանձնացնել թիրախային հարձակումների և որպես կիբեռզենքի նախատեսված ծրագրերը, Gazeta.Ru-ին ասել է Kaspersky Lab-ի տեղեկատվական անվտանգության առաջատար փորձագետ Սերգեյ Լոժկինը։
Նման հարձակումների համար գրվում է մասնագիտացված ծրագրակազմ, որի նպատակն է շրջանցել կիբեռսպառնալիքներից պաշտպանող համակարգերը։ Նման ծրագրերի նպատակն է ներթափանցել տվյալ համակարգ, ամրապնդվել այնտեղ և թաքնված մնալ։ Նման ծրագրերը շատ դժվար է հայտնաբերել և դրանք կարող են տուժողի համակարգչային ցանցում օրեր, ամիսներ կամ նույնիսկ տարիներ անցկացնել:
Նրա խոսքով՝ կիբեռզենքի ամենահայտնի օգտագործումը Stuxnet-ն էր՝ համակարգչային վնասակար որդը։
«Այն բացահայտվել է 2010-ին և ենթադրաբար մշակվել է 2005-ից։ Դա վնասաբեր ծրագիր էր, որը ներթափանցել էր իրանական ուրանի հարստացման օբյեկտի ենթակառուցվածք: Այն ներթափանցել է այնտեղ և միացել արդյունաբերական ցենտրիֆուգներին, իր ձեռքն էր վերցրել դրանց հսկողությունը և հրահանգել էր պտտվել մեծ արագությամբ։ Այդ ցենտրիֆուգները սկսել էին շատ արագ պտտվել և ջարդուփշուր էին եղել։ Բացի դրանից՝ դրանք ոչնչացրել էին այն շինությունները, որտեղ գտնվում էին։ Սա արվել է Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար»,- նշել է մասնագետը։