Արդյոք արեւածաղկի սերմերն օգտակար են
ՀասարակությունԱրեւածաղկի սերմերն օգնում են պայքարել ծերացման դեմ, նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Ախորժակը զսպելու հատկության շնորհիվ դրանք օգտագործվում են նաեւ մի շարք դիետաներում: Դրանք նաեւ լրացնում են օրգանիզմում ճարպի պաշարները:
Արեւածաղկի սերմերը մեծ քանակությամբ սննդային սպիտակուցներ, ինչպես նաեւ ճարպեր եւ ածխաջրեր են պարունակում: Դրա շնորհիվ տեսականորեն հնարավոր է սնվել միայն արեւածաղկի սերմերով:
Արեւածաղկի սերմերը, սակայն, բացասական ազդեցություն եւս ունեն: Դրանց դեմ են հանդես գալիս ատամնաբույժները, քանի որ այն քայքայում է էմալը:
Արեւածաղկի սերմերը խորհուրդ չի տրվում օգտագործել երգիչներին կամ ձայնը օգտագործող այլ անձանց: Ճարպը ազդում է ձայնալարերի վրա՝ ձայնը դարձնելով ավելի խռպոտ:
Շատերը օգտագործում են բովված արեւածաղկի սերմերը, որոնք արդեն կորցրած են լինում օգտակար հատկությունները: Բացի այդ, չլվացված սերմի կեղեւից հնարավոր է վարակվել:
Ցանկալի չէ սերմերի օգտագործումը նաեւ նրանց համար, ովքեր երիկամային քարեր կամ լյարդի հետ կապված խնդիրներ ունեն. արեւածաղկի սերմերը կարող են նոպաներ հրահրել:
Բացի այդ, արեւածաղկի սերմերը նաեւ բարձր կալորիականություն ունեն. 100 գրամը պարունակում է նույնքան կալորիա, ինչ մեկ ափսե բորշչը կամ կոտլետը:
Արդյոք օգտակա՞ր է արեւածաղիկը հարցին պատասխանելիս պետք է հաշվի առնել այս բոլոր գործոնները: Քիչ քանակությամբ եւ չբոված արեւածաղկի սերմերը միայն օգուտ կարող են տալ: