Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին «Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 47 տարի»․ Բայդեն Իրազեկում դպրոցականներին՝ դասերի մեկնարկի հետ կապված Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է. ՖՈՏՈ Առյուծները Կենդանաբանական այգու պահակին են հnշոտել Կենդանակերպի բոլոր տասներկու նշանները կբախվեն ճշմարտության հետ. Վանգայի սարսափազդու կանխատեսումները Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով Քրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում և զորացնում է անձերին ու ժողովուրդներին․ Կաթողիկոսի պատգամը Ֆինանսական կախարդանք. Կենդանակերպի այս նշանները լիքը փող կստանան Ինքնաթիռի կործանման պատասխանատուն ՌԴ ներկայացուցիչներն են․ Ալիև

Ձգտելու ենք ՉԺՀ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները զարգացնել բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելով մեր ժողովուրդների շահերին. Չեն Մին

Միջազգային

Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հնագույն քաղաքակրթություններ են, երկու ժողովուրդներն էլ սիրում են խաղաղություն, աշխատասեր են, խիզախ ու հյուրասեր, ինչը շփման բազմաթիվ ընդհանուր կետեր է ստեղծում և ամուր հիմք դնում մշակութային փոխանակումների և փոխուսուցման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ հայտնեց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։  

Նա ընդգծեց, որ տվյալ իրադարձությունը նոր պատմական դարաշրջան բացեց չին ազգի զարգացման և առաջընթացի համար՝ զգալիորեն փոխելով աշխարհի զարգացման ընթացքը և կառուցվածքը։ 

«Անցած 75 տարիների ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, չին ժողովրդին առաջնորդելով անդադար պայքարի և ինքնակատարելագործման ուղիով, վերափոխեց աղքատ, հետամնաց և փակ Չինաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ՝ ժամանակակից, բաց և բարգավաճող պետության, ստեղծելով երկու հրաշք՝ արագ տնտեսական զարգացում և երկարատև սոցիալական կայունություն, ինչպես նաև ձեռք բերելով հսկայական նվաճումներ, որոնք զարմացրել են ողջ աշխարհին։ Նոր ժամանակաշրջանից ի վեր, ընկեր Սի Ծինփինի գլխավորությամբ և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարությամբ՝ կուսակցությունը և պետությունը պատմական առաջընթաց են գրանցել՝ հաջողությամբ առաջ մղելով և ընդլայնելով չինական ոճի արդիականացումը, իսկ չին ազգի մեծ վերածննդի գաղափարի գործընթացը դարձել է անդառնալի»,- ասաց Չեն Մինը։

Նա հիշեցրեց, որ այս տարի լրացել է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, և երկու երկրների բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ առողջ և կայուն կերպով՝ ցուցաբերելով նոր արդյունքներ տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։  

«Բարձր մակարդակի փոխայցելությունները հասել են նոր բարձունքների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդաբար այցելել են Չինաստան, իսկ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին։ Երկու երկրների կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների միջև բոլոր մակարդակներում փոխանակումներն ու համագործակցությունն ավելի են սերտանում, այցելությունների և փոխանակումների քանակը շարունակաբար աճում է»,- նշեց ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Չեն Մինի դիտարկմամբ՝ գործնական համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ։ Այս տարվա հունվարից օգոստոս ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 1.87 միլիարդ դոլար՝ աճելով 37.7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա առաջին կեսին Չինաստան է այցելել մոտ 11,500 հայ զբոսաշրջիկ, ինչը 1.1 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սեպտեմբեր ամսվա սկզբին հաջողությամբ կայացավ  Չինական «Հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից իրականացվող Ուրումչի-Երևան առաջին ուղիղ չվերթը, որը դարձավ երկու երկրների միջև առաջին ուղիղ ավիաչվերթը։ Այն երկու երկրների միջև ազատ վիզային ռեժիմի հետ միասին էլ ավելի է հեշտացնում քաղաքացիների փոխանակումները։

Հաջորդ ամիս ավելի քան 20 հայկական ընկերություններ կմեկնեն Շանհայ՝ մասնակցելու Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ նախանշելով Հայաստանի տարբեր յուրահատուկ և մրցունակ ապրանքների մուտքը չինական շուկա։ Հայտնի չինական ապրանքանիշերը, ինչպիսիք են Xiaomi-ն, Gree-ն, Haier-ը, Jetour-ը և այլն, բացել են իրենց մասնագիտացված խանութները Հայաստանում՝ ավելի շատ հնարավորություն տալով հայ ժողովրդին զգալ չինական նորարարության հմայքը։

«Մեր ժողովուրդների միջև փոխանակումները նոր շունչ են ստանում։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Հայաստան-Չինաստան» բարեկամության միությունը և Չինաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված կարևոր տոներին և իրադարձություններին, ինչպիսիք են օրինակ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, ՉԺՀ ազգային տոնը և այլն, ակտիվորեն նպաստելով երկու երկրների ժողովուրդների միջև փոխադարձ կապի ամրապնդմանը»,- ասաց Չեն Մինը։ 

Նրա կարծիքով՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը նորարարական մոտեցումներ է ներդնում, ինչը նպաստում է Հայաստանում չինարեն լեզվի ուսուցման զարգացմանը և բազմաթիվ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթը, Միջազգային չինարենի օրը, չինական երգի մրցույթը, կրթության ու աշխատանքի տոնավաճառը և այլն, խթանում են հայ երիտասարդների հետաքրքրությունը չինարեն լեզվի ուսումնասիրման և չինական մշակույթին ծանոթանալու նկատմամբ։ 

«Չինաստանում կայացել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հայկական արվեստի և գինու փառատոնը, Հայաստանի 18-ից-20-րդ դարերի մշակութային գանձերի ցուցահանդեսը, Չինական մեծ պատի միջազգային մշակութային կենտրոնում Հայաստանի մշակութային օրերը, իսկ Հայաստանում անցկացվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է Շանսի նահանգի Չժոու դարաշրջանի թվային ցուցահանդեսը՝ «Ցին թագավորության հզորությունը» վերնագրով, ինչը լրացուցիչ փայլ է հաղորդում երկու երկրների միջև մշակութային փոխանակումներին և փոխադարձ ուսուցմանը։ Ապագայում մենք պատրաստ ենք աշխատել մեր հայ ընկերների հետ՝ խթանելու ավանդական բարեկամությունը, աշխատել միասին և ձգտել զարգացնել հարաբերությունները Չինաստանի և Հայաստանի միջև ավելի բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելու երկու երկրների ժողովուրդների շահերին»,- եզրափակեց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

 






Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին«Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 47 տարի»․ ԲայդենԻրազեկում դպրոցականներին՝ դասերի մեկնարկի հետ կապվածՈվքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է. ՖՈՏՈԱռյուծները Կենդանաբանական այգու պահակին են հnշոտելԿենդանակերպի բոլոր տասներկու նշանները կբախվեն ճշմարտության հետ. Վանգայի սարսափազդու կանխատեսումներըՕդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանովՔրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում և զորացնում է անձերին ու ժողովուրդներին․ Կաթողիկոսի պատգամըՖինանսական կախարդանք. Կենդանակերպի այս նշանները լիքը փող կստանանԻնքնաթիռի կործանման պատասխանատուն ՌԴ ներկայացուցիչներն են․ ԱլիևՔՊ-ականները՝ Ալեն Սիմոնյանի ծննդյան տարեդարձինՇՏԱՊ. Մետապնեւմովիրուսի դեպքեր են արձանագրվել․ մանրամասներՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ հունվարի 6-ի համարՀոբարթ. Էլինա Ավանեսյանը հաղթել է մեկնարկում Զախարյանը դեռ նոր է ապաքինվել, ակումբը հույսեր ունի նրա հետ կապված. ԳոլուբինԻրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներինԱստղերը նրանց կողքին կլինեն. կենդանակերպի նշաններ, որոնք հունվարին հաջողություն կունենանԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՈ՛չ պատվաստանյութ կա, ո՛չ դեղամիջոց. Ինչ է հայտնի մահացու մետապնևմովիրուսի մասին Արմանը լավ է հարվածում, սիրում եմ ռևանշ մենամարտեր. ՄախաչևՀրդեհից մահացածները մայր ու դուստր էին․ նոր մանրամասներ ողբերգական դեպքիցՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում էՀայտնի է՝ երբ կմեկնարկի Մեծ պահքն ու կնշվի Սուրբ ԶատիկըՀին եգիպտացի բժիշկները՝ ոսկե ատամներից մինչև հղիության թեստերԿուրսկում ուկրաինական ուժերը պատրաստվում են նոր հարձակման. Ռազմական փորձագետներՀայաստանն IQ մակարդակով 9-րդ տեղում է «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ)Ինչպե՞ս են ABBA-ի շիկահերը և նրա դուստրը երգել "В лесу родилась ёлочка" երգըՈվ էր իրականում Կլեոպատրան և ինչպիսի տեսք ուներ թագուհի Հաթշեփսուտը. 5 քիչ հայտնի փաստ Հին Եգիպտոսի մասինԿանադայի Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ հրաժարական կտա. GlobeՀերթական խայտառակությունը. սիրիական լրատվամիջոցները պղտորում են Գերմանիայի արտգործնախարարի դեմքը. N-tv (ֆոտո)Գիտնականները պարզել են, թե որ բանջարեղենն ու մրգերն են ավելի լավ ուտել կեղևովՌուսական անօդաչուները ոչնչացնում են ուկրաինական զրահատեխնիկայի հերթական շարասյունը Կուրսկում (Տեսանյութ)Պահպանեք ձեր եղունգները շելակից հետո. նրանց կյանք վերադարձնելու ուղիներ«Դա անխուսափելի է». Վասերմանը նշել է ԽՍՀՄ վերածննդի ժամանակըԲժիշկներն ամանորյա սեղանին խորհուրդ են տվել օգտագործել ալկոհոլ չպարունակող ըմպելիքներԱՄՆ Կոնգրեսն ու ամերիկացիները չգիտեին Ուկրաինայի ուժերի` Կուրսկի նոր հարձակման մասին. Բրիտանացի վերլուծաբանՉինաստանում հայտնաբերվել է Covid-ից ավելի վտանգավոր վիրուսի բռնկումԻնչու է ռուսական քաղաքականությունը պարտվում անգամ ԱՊՀ տիրույթում. Ռուսական աղբյուրՀայտնի է դարձել, թե ինչ վնաս կարող են հասցնել առողջությանը չիայի սերմերըԿուրսկի ճակատում ռուսական բանակը զանգվածաբար ոչնչացնում է ՆԱՏՕ-ական զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի արեւելքում ուկրաինական ճակատը փլուզվում է (Տեսանյութ, 18+)Կիեւի մեծ հակահարձակումը վերջացա՞վ, թե՞ Կուրսկում տեղի ունեցածը միայն սկիզբն էր (Քարտեզ)Պետականությունը բախտի քմահաճույքին չպետք է թողնել, Արցախն է մեր լուսավոր գալիքը․ Վրթանես ՍրբազանՏիկնիզյանը և «Լոկոմոտիվը» պայմանավորվածություն են ձեռք բերելՄայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագՇաքարով կտրենք «բդի» համտեսումը, բայց... Անդրանիկ Թեւանյան, դու էլի հատեցիր իմ կարմիր գիծը. Դավիթ ՄկրտչյանՇՏԱՊ․ Փաշինյանը գլխատել է Սյունիքը, թուրքը արդեն Հայաստանում է․ փոխգնդապետի բացահայտումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top