Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների․ Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի խոսքերին
ՄիջազգայինՎրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի խոսքերին։
«Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են դիտորդական առաքելությունները, գործընթացին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները»- հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ն։
ԿԸՀ–ն հիշեցրել է, որ տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրություններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերության հետ համագործակցությամբ։