«Սրտի տանիքներով »հաղորդմանն այս անգամ հյուրընկալել էր Գրիգոր Դանիելյանը։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։
Հաղորդման սկզբում Դանիելյանը խոսեց համացանցի մասին.
«Համացանցն ունին իր լավ և վատ կողմերը։Սա մարդկանց սառեցրել է, էմոցիաներ է սառեցրել,հարաբերությունը։
Քեզ թվում է ,թե դու այդ մարդու հետ կապի մեջ ես ,բայց դա քեզ է թվում:Թատերական կրթություն չունեմ ,իմը տնտեսագիտություննա եղել և մաթեմաթիկական մտածելակերպ ունեմ։ Էմոցիաները գերակշռող չեն և չեն խանգարում ։Երբ որ ասում ես` այսինչ բանը պիտի անեմ, պիտի քո առջև դնես նպատակ և հասնես դրան։Երբ որ սկսես գնալ նպատակիդ ետևից, քո ճանապարհին խոչընդոտներ են լինելու,շատերը խանգարելու են քեզ՝ անգամ հարազատ մարդիկ ամեն ինչ անելու են ,որ չհասնես այդ կետին։Հարկավոր է մի լավ գերանդի ,որ փրթելով առաջ գնաս։Դա բավականին դժվար է ,տանում է առողջությունդ,նյարդերդ։Ես այսպիսի մի քաղաքականություն եմ վարում` եթե ինչ-որ մի- բան քեզ նյարդայնացնում է, չպիտի նյադայնանաս։Եթե կա խնդիր, ուրեմն կա լուծում։ Լուծման ճանապարհները տարբեր են, բայց լուծում միշտ կա։Հետևաբար ինչի՞ նյարդայնանալ ,լարվել,անհանգստանալ։Ես փորձում եմ ամեն ինչին ադեկվատ մոտենալ։
Երբ ընկնում ես աշխատանքային պրոցեսի մեջ, մտածում ես այս բանը պիտի անես և անում ես։ Արդեն երազանքներ չեն ՝նպատակներ են։
Հռիփսիմեն իմ կյանքի լոկոմոտիվն է,առաջ տանող մարդը,հավատ ներշնչողն է իմ և իմ հաջողության թալիսմանը։Իր` իմ կյանք հայտնվելուց հետո, իմ հաջողությունները բացվեցին։Մինչև դա կար իմ աշխատասիրությունը ,տաղանդ չեմ ասում,որովհետև ես ինձ չեմ կարծում տաղանդավոր մարդ, զուտ պետք է մարդն աշխատասեր լինի։
Ես քանի որ դասավանդում եմ` իմ երեխաներին ասում եմ ,որ կյանքումս հանդիպել եմ 98%տաղանդով 2%աշխատասիրությամբ մարդկանց, հետևաբար նաև 98% ծուլությամբ, որովհետև տաղանդը ծուլություն է։ Տաղանդավոր մարդիկ ծույլ են»։
Գրիգոր Դանիելյանը խոսեց իր և կնոջ հանդիպումից.
«Մենք «Բազե»-ում էինք:Ես գեղարվեստական ղեկավարն էի, ինքն էլ բազեականների վետերանների ջոկատից էր։Ես շատ չոր իր հետ։ 7օր խառը գործերի մեջ էի։Ինձ համար կարևոր էր ,որ իմ ճակատը հաղթի և հաղթեց։ Վերջին օրը, երբ արդեն ռելաքս էր,թուլացանք, մի քիչ գինովցած էի և նոր նկատեցի Հռիփսիմեին։Զանգում էինք իրար հետ ժամերով գյալաջի էինք անում, հետո հասկանում էինք,որ հինգ ժամ անցել է։Այն ժամանկ քաղաքային հեռախոսներն էին ։Գնալով կապն ամրացավ, և ինքը մի օր, ծնունդիս օրն էր, ինձ ասեց` ցտեսություն։Գնացել էր տուն, տանեցիները բարկացել էին,որ ծնունդի օրով տենց բան չեն անում ։Կախված էր մասնագիտության հետ,սոված դերասանի պահ կար, այսպես ասաց։ Մեկ շաբաթ հետո ես գնացի իրենց տուն ու իր ծնունդն էր 50հազար դրամ տվեցի և առա այդ ժամանակվա ամենալավ կոսմետիկան։
Ծնողների հետ ծանոթությունն էր այդ օրը նաև և ամեն ինչ լավ անցավ։
Ես ամեն ինչի համար միշտ շնորհակալ եմ եղել Աստծուն,նմեր հարաբերությունների համար,մեր երեխաների համար, մեր ընկերների, հաջողությունների։Ամեն երեկո պետք է շնորհակալ լինես և առավոտյան արթնանաս ու հասկանաս ,որ շնորհակալությունդ տեղ է հասել և դու արթնացել ես։ Մենք մի խոստում ենք տվել իրար և այդ խոստումը պիտի պահենք ։Պիտի ծերանանք և բարձր տարիքում տեսնենք մեր երեխաների հաջողությունները և միասին մի գիշերվա մեջ գնանք։Մեր ռեյսը այդպես է որոշված։ Մեր միջի խնայողը Հռիփսիմեն է։Ծաղիկ եմ բերում, ասենք թե մարտի 8-ին, ասում է` ինչքան ՞ես տվել այս ծաղիկին»։
Իսկ ամենավերջում եղան հաղորդման կարճ հարցերը ,որոնք ենթադրում էին կարճ պատասխաններ Գրիգոր Դանիելյանից։
Ստաբիլություն, թե՞ ազատություն.
«Ստաբիլություն»
Մտքով, թե՞ սրտով.
«Մտքով»
Վերջին անգամ երբ ես լաց եղել.
«Մի քանի տարի առաջ»
Ում ես շատ կարոտում.
«Բոլորին,շատ մարդու չեմ տեանում դրա համար»։
Վերջին անգամ ումի՞ց ես ներողություն խնդրել.
«Հռիփսիմեից»
Ում ես ասել ,որ շատ ես սիրում.
«Հռիփսիմեին»
Մարդկային գերագույն արժեքը քեզ համար,
«Ազնվություն, հավատարմություն, աշխատասիրություն»
Ինչն է ,որ երբեք չես ների.
«Սուտը»
Ունե՞ս կյանքի կարգախոս.
«Միշտ շարժվել առաջ»
Աստծուն, որ հանդիպես, ինչ կասես.
«Շնորհակալ եմ»: