Թուրքիան ամենաշատը ՌԴ-ից է բնական գազ ներմուծում.EMRA
Միջազգային2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ «Էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։
Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։ Բնական գազի ներկրումը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,94-%ով և կազմել 31 մլրդ 689 մլն մ3։
Հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսին բնական գազ է ներկրվել 4 տարբեր երկրներից։ Ներմուծման գծով առաջին տեղում է Ռուսաստանը՝ 58,43 %, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 19,07 %, Իրանը 12,62 %, Ալժիրը՝ 9,88%։
Օգոստոսին բնական գազի սպառումը նվազել է 3,61%-ով և կազմել 3 մլրդ 384 մլն մ3։ Արտադրության ծավալն աճել է մոտավորապես 418 %՝ մինչև 217,80 մլն մ3, իսկ արտահանումն աճել է 325%՝ մինչև 190 մլն մ3։
Այսպիսով, պաշարները նվազել են 17,71%-ով և հասել 4 մլրդ 327 մլն մ3։ Տարվա առաջին ութ ամիսներին բնական գազի սպառումը նվազել է 0,25%-ով և կազմել 35 մլրդ 47 մլն մ3։ Արտադրության ծավալն աճել է 343-%ով՝ մինչև 1 մլրդ 350 մլն մ3, իսկ արտահանումն աճել է 567-%-ով՝ մինչև 1 մլրդ 180 մլն մ3։