Շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա տուժած
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված: