Փոխվել է Լեո Նիկոլյանի խափանման միջոց կալանքը
ՆերքաղաքականՖրանսիական բանտում շուրջ չորս ամիս գտնվելուց հետո փոխվել է ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով: «Իրավունք»-ին հաջողվեց պարզել, որ Նիկոլյանը բավականին հյուծված վիճակում է: Սակայն, էլ ավելի ծանր վիճակում է նրա մայրը, որը որդու կալանավորումից հետո ինսուլտ է ստացել: Ինքը՝ Նիկոլյանը, գտնվում է դեռ հակասթրեսային պարտադիր դեղորայքի ազդեցության տակ, որը ստիպում են ընդունել ֆրանսիական օրենքով սահմանված կարգով: Իսկ թե ինչու եւ ինչպես են նրա վրա կարել շինծու քրեական գործ, առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ