Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» մեթոդը․ Զուրաբիշվիլի
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է ակտիվորեն հարցազրույցներ տալ արտասահմանյան մամուլին հոկտեմբերի 26-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» մեթոդը»։
«Մենք դա անվանում ենք «հայկական կարուսել»։ Չգիտեմ, միգուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»... Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից տարբեր պատրվակներով առգրավել են անձը հաստատող փաստաթղթերը։ Իսկ հետո դրանք օգտագործվել են քվեարկության համար։ Մեկ անձը հաստատող փաստաթղթով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել նույնիսկ 17 անգամ։ Նրանք իրենց տրամադրության տակ ունեցել են անձը հաստատող մեծ թվով փաստաթղթեր և անձնական համարներ»։