Մենք հիմա փողի կարիք ունենք, եկել եմ այստեղ՝ փող խնդրելու. Հանրային ռադիոյի տնօրեն
ԹեմաԵս այսօր եկել եմ այստեղ՝ փող խնդրելու, որովհետև ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական և վարչական աշխատողներ, ովքեր շատ ցածր աշխատավարձ են ստանում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը:
«Ես ասել եմ՝ եթե գործադիրն ու օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ ստիպված կգնանք կրճատումների։ Մենք հիմա փողի կարիք ունենք, նույնիսկ տհաճություն ենք պատճառել մեր գործընկերներից շատերին, մի քանիսին նույն սենյակում ենք տեղավորվել, որպեսզի սենյակները վարձով տանք։ Թիվ մեկ խնդիրը փողն է։ Ամեն ինչ անում ենք՝ միջոցներ գեներացնելու համար, ճարներս կտրած փորձում ենք հաղորդումների համար հովանավորներ գտնել։ Աշխատակիցները շատ դժգոհ են իրենց աշխատանքից»,- ասաց Քոլոյանը։