Դժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբան ԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասին Հայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդին Նիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետա Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին ԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ Կարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համար Իտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-Futbol

Մի հատ էլ ե՞ս ուզում բերնիտ ուտես… թիրախում անչափահասներն են

Մշակութային

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ԱՅՍՊԻՍԻ ՖԻԼՄԵՐԻՑ»

«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձել է ներկայիս կինոարտադրությանը, նրա որակին եւ բառապաշարին, բայց, ցավոք, գնալով ամեն բան ավելի է վատանում՝ ուղղվելու փոխարեն: Եվ ահա նոր ֆիլմ «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանի կողմից, որն անտարբեր չթողեց նաեւ մեզ: Ֆիլմը ներկայացնում է հանցագործ երեխաների խմբավորում, որտեղ երեխաները մեկը մյուսի հետ խոսում են, մեղմ ասած՝ չափազանց տգեղ եւ անընդունելի խոսակցականով: Այն, որ Գոռ Վարդանյանը ոգեշնչվել էր մեկ տարի առաջ նկարահանված եւ մեծ արձագանք ստացած «Слово пацана» ֆիլմից եւ փորձել դրա հայկական տարբերակը մտցնել հայրենի ֆիլմարտադրություն, կարծես թե դուր չի եկել եւ ոչ մեկին, ինչի մասին փաստում են բազմաթիվ բացասական արձագանքները:

Ֆիլմում օգտագործվում է այնպիսի բառամթերք, որոնք հիմնականում օգտագործվում են փողոցային «բազարներ»-ի ընթացքում, սակայն առավել հատկանշական է, որ դա անում են անչափահասները: «Իրավունք»-ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Գոռ Վարդանյանի հետ. նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ փոխարենը զրուցեցինք «Ժեստ» հոգեբանական եւ անձի զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետ:

Նման ֆիլմերն ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող են թողնել հասունացման շրջանում գտնվող սերնդի վրա:

Իրականում թե՛ մանկությունը, թե՛ դեռահասությունը հասունացման այնպիսի շրջաններ են, որ երեխայի զարգացման, աշխարհընկալման վրա բռնության տեսարանները ազդում են բացասական կերպ՝ կլինի ընտանիքում, թե ֆիլմերի տեսքով: Մեխանիզմը աշխատում է նույնականացման միջոցով: Նույնականացումը հոգեբանության մեջ այն մեխանիզմն է, որ երեխան կարող է ավտոմատ կրկնօրինակել, որովհետեւ նրա համար կարող է ագրեսորը, բռնակալը լինել ուժեղ կերպար, որին կձգտի նմանվել:

Ի՞նչ վտանգներ կարող ենք սպասել նման ֆիլմերից հետո:

Նման տեսարանները ոչ միայն ֆիլմերում, այլ նաեւ ընտանիքում կարող են երեխային հասցնել հետեւյալ կետին՝ երեխան ուժն ու ագրեսիան կարող է շփոթել, ինչի արդյունքում ինտելեկտուալ զարգացումը, անգամ բարձր ինտելեկտի դեպքում կարող է մղվել երկրորդ պլան: Օրինակ, բակերում եւ տարբեր սոցիալական խմբերում երեխան արժեզրկում է երաժշտասեր երեխային, արժեզրկում է լավ սովորող երեխային, կամ ակնոցով երեխային պիտակավորելը, որը շատ հաճախ հանդիպում ենք նման ֆիլմերում: Ագրեսորը չպետք է համարվի ուժի սիմվոլ:

— Այսինքն՝ փողոցային «ռոմանտիկան» կխանգարի՞ պատանուն հետագա կրթության, զարգացման համար:

Կարծես փողոցային «ռոմանտիկան» շատ երկար է ապրում հասարակության մեջ եւ ոչ միայն մեր երկրում: Տարբեր երկրների հետազոտողներից կարելի է փաստել, որ փողոցային «ռոմանտիկան» պատանու զարգացման հարցում, հետագա կրթության մեջ ունենում է բացասական դեր ու հեղինակություն, որից կարող են արժեզրկվել կարդալը, երաժշտությունը եւ զարգացման այլ միջոցները: Արդարության համար նշենք, որ աղջիկներից շատերը փողոցային «ռոմանտիկայով» ապրող տղաներին տալիս են առաջնորդություն: Այդկերպ ապրող տղան կարող է ուժի միջոցով, նույնիսկ տարբեր միջանձնային հարաբերություններում ունենալ ազդեցություն, առավել նշանակալից դեր եւ առավելություն: Կարծում եմ, որ դա լիարժեք վերացնել անհնար է, որովհետեւ մարդկային որոշ շրջանակներում դա եղել է եւ կմնա:

Ինչպե՞ս կբացատրեք այն ծնողների հոգեբանությունն ու ապրումները, ովքեր պատրաստ են մի քանի րոպե էկրանին երեւալու համար իրենց երեխաների հոգեբանության վրա մեծ բիծ թողնել:

Բնականաբար, երեխայի կյանքի զարգացման համար պատասխանատու են մեծահասակները: Այո՛, թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը եւ թե՛ պետության համապատասխան մարմինները, ովքեր պատասխանատու են երեխայի զարգացման համար, պարտավոր են երեխային հեռու պահել այնպիսի տեսարաններից , որոնք կարող են բացասաբար անդրադառնալ նրանց վրա: Դա նույնն է, որ երեխային տան վատ սնունդ, հին սնունդ եւ չանհանգստանան, որ երեխան կարող է թունավորվել: Եթե խոսենք թունավոր միջավայրի մասին, շատ հաճախ երեխայի համար թունավոր է նաեւ էկրաններին տարբեր տեսարաններ խաղալը: Դեպքերը շատ են, երբ երեխայի հոգեբանությունն իսկապես աղավաղվում է, եւ դերերը, որ նա կերտում է, կարող են նույնիսկ լինել անձի կերտվածքի համար ճակատագրական՝ մեծ հետք թողնելով նրա ընդհանուր հոգեկերտվածքի վրա:

Առհասարակ, ֆիլմը պետք է կրթի, դաստիարակի, նմանատիպ ֆիլմերը ի՞նչ դաստիարակություն են տալու պատանուն, ով նոր-նոր է մտնում կյանք:

Համաձայն եմ: Այո՛, ֆիլմը այն գերագույն արժեքն է, որը սերունդների կրթության վրա, ինչպես եւ գիրքը, շատ մեծ ազդեցություն է թողնում, ու մենք բոլորս էլ տարբեր ֆիլմերի ազդեցության տակ ձեռք ենք բերում այս կամ այն հատկանիշները: Բնականաբար, եթե ցանկանում ենք ունենալ դեպի դրականը տանող ճանապարհ, ապա դժվար է բռնության տեսարաններում ունենալ մշակույթ եւ արվեստ: Պետք է կոչ անել ծնողներին, որ առաջնահերթությունը տան արվեստ, մշակույթ, պատմություն, ինչու ոչ նաեւ ՏՏ ոլորտներ ներկայացնող ֆիլմերին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Դժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ. Էդուարդ ՇարմազանովՄի հատ ասեք՝ էդ ի՞նչ ենք զիջել. Արարատ Միրզոյանը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)Ինչպես են վրացի ընդդիմադիրները արդարանում ընտրազանգվածի առաջ. ԲացառիկԲուհերին հանում են, որ տեղը հյուրանոցներ սարքեն. դասախոս (տեսանյութ)ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի հարցին․ Միրզոյան (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում«Գիտեք, մենք ի՜նչ կոնյակ ունենք» ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում․ Փաշինյան (տեսանյութ)ՔՊ-ի քաղաքականությունն է՝ ոչնչացնել մեկը՝ փրկելու համար մյուսը11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակինԱճուրդով կվաճառվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքերից մեկըՑեղասպանությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)Սպիտակ տանը Հելոուինի տոնակատարության ժամանակ Բայդենը կատակով «կծել է» երեխայի ոտքը (տեսանյութ)COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ. Արարատ ՄիրզոյանՄի շարք հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարարՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային․ ԱբրահամյանՀայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է. ՄիրզոյանԱռաջիկայում ՀՀ-ն և Ադրբեջանը կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ․ Միրզոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top