Մարդկային դաժանության անսահմանությունը
ՀասարակությունՀամացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տարիքով տղամարդն իր թոռին ստիպում է, որպեսզի վերջինս վանդակում գտնվող կատվին կտտանքների ենթարկի, քանի որ կատուն հանդգնել է աղունիկ գողանալ:
Զավեշտ է թվում, այնպես չէ՞, սակայն տեսանյութը դիտելուց հետո ցանկացած բանական էակ կորցնում է խոսելու ունակությունը: Մեզ հաջողվեց պարզել, որ տղամարդն Արարատ մարզի Ավշար գյուղի բնակիչ Գրիգորյան Մարզպետն է:
«Իրավունք»-ն անմիջապես կապ հաստատեց Ավշար համայնքի ղեկավար ԱՐԳԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ , ով սկզբում զարմացավ տրամադրված տեղեկությունից, ապա խնդրեց տրամադրել տվյալ տղամարդու լուսանկարը:
Րոպեներ անց Արգամ Զաքարյանը կապ հաստատեց «Իրավունք»-ի խբագրության հետ եւ ասաց, որ տեղի ունեցածը դատապարտում է, արդեն նաեւ տեղեկացել էր, որ տվյալ անձնավորությունը՝ Գրիգորյան Մարզպետը, այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում:
«Իրավունք»-ը հետեւողական է լինելու դեպքի զարգացման ընթացքին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ