Էս ինչ կազմակերպված գրոհ է իմ դեմ. Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության մասին (տեսանյութ)
Հասարակություն«Էս ինչ կազմակերպված գրոհ եք սկսել իմ դեմ»,– այսպես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ՔՊ–ականների նախաձեռնության մասին լրագրողի հարցին՝ հերքելով շրջանառվող լուրերը։
Ավելի վաղ «Ազատություն» –ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
Աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։