Ամերիկյան հետախուզությունը բացահայտել է, թե ում է սատարում Ռուսաստանն ԱՄՆ ընտրություններում
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը, իբր, «ձգտում է աջակցել» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։
«Ռուսաստանը, ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականների, ձգտում է աջակցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը»,- Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Իրանը, ըստ ամերիկյան հետախուզական ծառայությունների, ընդհակառակը, սատարում է դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, իսկ Չինաստանն իր համար «նախընտրելի արդյունք» չի ընտրել։