Եվրախորհրդարանը COP29-ը օգտագործում է Ադրբեջանի դեմ․ Գաֆարովա
ՄիջազգայինԱդրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե իբր Եվրախորհրդարանը COP29-ը օգտագործում է Ադրբեջանի դեմ։
Գաֆարովան նշել է, թե Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւը լի է «ստերով ու զրպարտություններով»։
«Սա հերթական քայլն է այն ուժերի կողմից, որոնք չեն կարող հաշտվել Հարավային Կովկասում կայունության հետ։ Եվրախորհրդարանի այս քայլը նշանակում է մարտահրավեր մեր պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա Միլլի Մեջլիսի նիստում։