Հս. Կորեայի ԱԳ նախարարը մեկնել է ՌԴ
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հուին երեքշաբթի ժամանել է Վլադիվոստոկ, իսկ հաջորդ օրը այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Այժմ նա գտնվում է Վլադիվոստոկում, իսկ վաղը կլինի Մոսկվայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։