Մեդվեդևը Վրաստանի նախագահին «խամաճիկ» է անվանել
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ, ով հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և հեղաշրջման կոչ անելով՝ հակասում է սահմանադրությանը։ Նրա կարծիքով՝ նման գործողություններին սովորաբար պետք է հաջորդեն հեռացումն ու ձերբակալությունը։
«Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները և դեմ դուրս եկավ սահմանադրությանը՝ կոչ անելով պետական հեղաշրջում իրականացնել։ Նման դեպքերում սովորական պրակտիկան պաշտոնանկությունն ու ձերբակալությունն է»,- գրել է Մեդվեդևը «X» սոցիալական ցանցի օգտահաշվում։