«Հրապարակ». Կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում: Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված` խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են` ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ:
Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել եւ քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, եւ իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում