Վինիսիուսը գրառում է կատարել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո(ֆոտո)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը գրառում է կատարել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունց հետո։ Հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
«Եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ 10 անգամ։ Նրանք պատրաստ չեն»,- գրել է Վինիսիուսը սոցիալական ցանցի իր անձնական էջում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Վինիսիուս Ժունիորը չի նվաճի «Ոսկե գնդակը», իսկ «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են ներկա գտնվել արարողությանը։