Հարի Քեյնը և Կիլիան Մբապեն արժանացել են Գերդ Մյուլերի մրցանակին. «Ոսկե գնդակ»
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը և Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել են Գերդ Մյուլերի մրցանակին։
Մրցանակը France Football ամսագրի կողմից շնորհվում է 2023-2024 մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստին։
Այս մասին այսօր հայտարարվել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ։
Մրցանակաբաշխությունն այս պահին տեղի է ունենում Փարիզի Շատլե թատրոնում։