Հարավդոնբասյան ճակատում ուկրաինական բանակը ռազմավարական պարտության շեմին է (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերի ակտիվ հարձակումն ուգլեդարի, կամ, արդեն ավելի ճիշտ է ասել՝ Կուրախովոյի հարավային ճակատում շարունակվում է:
Գրավելով Շախտյորսկոե-Նովոուկրաինկա-Բոգոյավլենկա գիծը, ռուսները Շախտյորսկից հյուսիս գրոհում են Յասնայա Պոլյանա բնակավայրը, իսկ Բոգոյավյենկայայի հատվածում՝ Տրուդովոյեն:
Յասնայա Պոլյանայից դեպի հյուսիս, մինչեւ հիմնական թիրախը՝ Կուրախովոյից արեւմուտք գտնվող Կոնստանտինապոլն այլեւս բնակավայրեր չկան, ամուր ուկրաինական պաշտպանություն եւ համապատասխան ուժեր՝ եւս: Այսինքն, շատ նման է, որ այս ուղղությամբ ռուսներն արագ առաջխաղացում կունենան:
Հիշեցնենք, որ հյուսիսից՝ Սելիդովոյի ուղղությունից ռուսական ուժերը եւս հարձակցում են, որի հիմնական նպատակը Կոնստանտինապոլի դիմաց գնտվող Անդրեեւկա բնակավայրն է: Հաջողության դեպքում Կուրախովոյի ողջ տիրույթը հայտնվելու է օղակի մեջ (երկրորդ քարտեզում): Իսկ սա կարող է դառնալ այն ստրատեգիական պարտությունը, որից հետո ուկրաինական բանակը վերականգնվելու հարցում լուրջ խնդիրների առաջ է կանգնելու: