«Ռեալը» ոչ կմեկնի «Ոսկե Գնդակի» հանձմանը, ոչ էլ կհեռարձակի արարողությունը
ՍպորտՄադրիդի «Ռեալը» որոշել է չեղարկել «Ոսկե գնդակի» հանձնման արարողության հեռարձակումը ակումբի RMTV ալիքով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներից ոչ մեկը չի լինի Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։
Միջոցառումը բոյկոտելու որոշումը պայմանավորված է նրանով, որ մրցանակը չի ստանա «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Սպասվում է, որ «Ոսկե գնդակը» կստանա «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին:
Հիշեցնենք, որ այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին, «Ոսկե գնդակը» կհանձնվի վերջին ֆուտբոլային տարվա արդյունքներով։ Արարողությունը տեղի կունենա Փարիզի «Շատլե» թատրոնում։ Միջոցառումը կմեկնարկի երևանի ժամանակով 21։45-ին։