Թբիլիսիում հատուկ ջոկատայիններ են տեղակայվել խորհրդարանի շենքի մոտ. իրավիճակն՝ այս պահին
ՄիջազգայինՎրաստանի ՆԳՆ-ն հատուկ ջոկատայիններ է տեղակայել Թբիլիսիի խորհրդարանի շենքում, որտեղ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հանրահավաք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ են տեղակայվել։ Կառավարության շենքի բակում տեսել են նաեւ իրավապահներին։ Նշվում է, որ խորհրդարանի շենքի դիմաց իրավիճակը հանգիստ է։ Ընդդիմության հանրահավաքի կազմակերպիչները հավաքում են բեմը։
Մինչ այս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պետք է աջակցեն Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո անցկացվող բողոքի ցույցերին։
Աղբյուրը` MediaHub